Թուրքը ո՞վ ա, որ թուրքից էլ վախենամ, թո՛ւրքը թող ինձնից վախենա․ «Հրապարակ»


Թուրքը ո՞վ ա, որ թուրքից էլ վախենամ, թո՛ւրքը թող ինձնից վախենա․ «Հրապարակ»
Ապրիլ 15 10:33 2023

«Հրապարակ» թերթը գրում է․ «Նախօրեին հասարակությունը ցնցվեց հերթական խայտառակ միջադեպից: Ադրբեջանցին Կապանում դիվերսիա է իրականացրել, ապա խրոխտ կերպով տեսանյութ հրապարակել:

 
 

Հիշեցնենք, որ երկու ադրբեջանցի են հայտնաբերվել եւ ձերբակալվել Սյունիքի մարզում՝ բնակիչների կողմից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր․ «Ադրբեջանի բանակի զինվորն ուղղակի փախուստի է դիմել իրենց դիրքերից իր ծառայակցի հետ՝ մյուս համածառայակիցների կողմից ճնշումների եւ նվաստացումների ենթարկվելու պատճառով»։

Մենք զրուցել ենք Սիսիանում ՀՀԿ-ի ցուցակով համայնքապետի թեկնածու Ջիվան Մարգարյանի հետ:

- Թուրքն արդեն Սյունիքում ազատ ելումուտ է անում, մարդ է սպանում: Նման դեպք հիշո՞ւմ եք: Երբեւէ թուրքն այսպես ազատ ելումուտ արե՞լ է Սյունիքում:

- Ես նման դեպք չեմ հիշում, բնականաբար, չի եղել նման դեպք:

- Ինչո՞ւ է այժմ իրավիճակն այսպիսին:

- Դե, պատերազմ ա պարտվել, սենց պետք ա լիներ:

- Ձեզ անվտանգ զգո՞ւմ եք: Երեխաներ ունեք, թոռներ, նրանք իրենց ապահով զգո՞ւմ են Սիսիանում:

- Անձամբ ես թուրքից չեմ վախենում: Ես չեմ կարա վախենամ, իմ երեխեքն էլ չեն վախենում: Ես չեմ ասում՝ գան թուրքերը, մեր մեջ ապրեն, չէ, բայց չեմ էլ կարող վախենալ: Թուրքն ո՞վ ա, որ թուրքից էլ վախենամ: Թո՛ւրքը թող ինձնից վախենա: Սա իմ բաժին հայրենիքն ա, ու ես էստեղ եմ ապրելու, ոչ մի քայլ չեմ անելու իմ տնից: Ոչ մեկից չեմ վախենում, ինչ լինում ա, թող լինի:- Սիսիանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն հաղթեց: Սա՞ էր իշխանություններին ձայն տվող սյունեցիների երազած Սյունիքը:

- Ես 2 հազար 53 ձայն եմ հավաքել` ՀՀԿ-ի ցուցակով: Դա նշանակում ա, որ էդքան մարդ դեմ ա էս ամեն ինչին: Մարդիկ մտածում են, որ պետք ա լավ ապրեն, բայց էդ հարցը նախ պետք ա իրենց տաք, իրենք ավելի լավ գիտեն՝ ինչ են ուզում, ես ի՞նչ կարող եմ ասել: Ես նրանց տեղը չեմ կարող խոսել: Ամեն կարգի մարդ էլ կա, ամեն մեկի համար լավը մի ձեւ ա: Ես գիտեմ, որ 2 հազար 53 հոգի ինձ ձայն է տվել, ու այդքան մարդ ինձ վստահել եւ մտածել ա, որ ես ճիշտ եմ: Ես կարող էի համայնքը լավ ղեկավարել, բայց դե….

- Անտառապահներն են ադրբեջանցուն բռնել: Իրավապահների աշխատանքից գո՞հ եք:

- Անտառապահների ձեռն ա ընկել՝ անտառապահներն են բռնել, ըտեղ խնդիր չեմ տեսնում: Պարտված երկիր ա, էս վիճակին պետք ա հասնեինք: Օր-օրի սենց ա լինելու: Պիտի առաջներն առնենք»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։