«Հրապարակ». Ինչպես է գլխավոր դատախազը Արգիշտի Քյարամյանի դեմ արշավ իրականացնում


«Հրապարակ». Ինչպես է գլխավոր դատախազը Արգիշտի Քյարամյանի դեմ արշավ իրականացնում
Ապրիլ 15 09:31 2023

«Հրապարակ» թերթը գրում է. «Իրավապահ համակարգում բուռն քննարկվում էթե ինչպես է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն Արգիշտի Քյարամյանի դեմ արշավ իրականացնում։ Նա 24-ժամյա ռեժիմով վարչապետին տրամադրում է ՔԿ ղեկավարի դեմ։ Նա այդ պաշտոնում ուզում է տեսնել իր մտերիմ Անդրանիկ Սիմոնյանինով ԱԱԾ փոխտնօրեն նշանակվել է 2021-ի մարտինմինչ այդ դատավոր է եղել։ Պաշտոնը ստացել է ԲԴԽ նախկին ղեկավար Ռուբեն Վարդազարյանի դեմ ցուցմունք տալով։ Սիմոնյանը ժամանակին լոբբինգ է արելոր Վարդապետյանը դատախազ նշանակվիհիմա Վարդապետյանն է լավության տակից դուրս գալիս։

44-օրյա պատերազմում զոհվածների ծնողների բողոքի ակցիաներն էլորոշ տեղեկություններովգեներացվում են դատախազությունից։ Նրանց համոզել ենոր ծնողների նկատմամբ Եռաբլուրում բռնություն կիրառած 13 ոստիկանները չեն պատժվում Քյարամյանի որոշմամբ»: