Այսօր՝ ապրիլի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ժամը 19:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարակերտ գյուղի Բարեկամության փողոցի տներից մեկի անասնագոմի տանիքը փլուզվել է և տակը խոշոր եղջերավոր անասուններ են մնացել:
Գյուղացիները, փրկարարներն ու ոստիկանները փլատակի տակից դուրս են բերել, հորթերին և խոզին:
Փլուզման հետևանքով տուժածներ չկան:










