«Վեոլիա ջրի» աշխատակիցն ինքնասպանություն է գործել ոստիկանի հրազենով


«Վեոլիա ջրի» աշխատակիցն ինքնասպանություն է գործել ոստիկանի հրազենով
Ապրիլ 14 21:05 2023

Կոտայքի մարզի Առինջ գյուղում, «Վեոլիա ջուր» ընկերության պահեստի տարածքում երեկ հայտնաբերվել է գրասենյակի 37 տարեկան աշխատակցի դին։ Իսկ դիակի մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ, որը պատկանում էր գրասենյակում հսկողություն իրականացնող ոստիկանին։ Մեր տեղեկություններով, որոնք ստաց ել ենք ոստիկանությանը մոտ աղբյուրից, զենքը դրված էր ոստիկանի բարձի տակ։ Վերջինս գնացել է զուգարան, այդ ընթացքում «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վերցրել է ոստիկանի տաբելային զենքը նրա բարձի տակից, գնացել է պահեստ և ինքնասպան եղել։ Ք ննչական կոմիտեն դեպքի վերաբերյալ երեկ օրվա ավարտին դեռ հաղորդագրություն չէր տարածել, թեև անցել էր 2 օր։

«Կա նախաձեռնված քրեական վարույթ, որի շրջանակներում անհետաձգելի գործողություններ են իրականացվում՝ մահվան, հայտնաբերված հրազենի հետ կապված հանգամանքները պարզելու ուղղությամբ», - հայտնում են քննչական կոմիտեից։ 

 

Գլխավոր հարցն այն է, թե ինչու պետք է տաբելային զենքը հայտնվեր քաղաքացիական անձի ձեռքում։ Իրավապահ համակարգի տեղեկացված աղբյուրին հարցրեցինք, թե հնարավո՞ր է, որ ոստիկանին մեղադրանք առաջադրվի։ «Չի բացառվում, բայց ոչ սպանության հետ կապված», - եղավ պատասխանը։

 


«Վեոլիա ջուր» ընկերությունից հաստատեցին ինքնասպանության մասին տեղեկությունը․ «Պատճառների մասին չենք կարող ասել, քննություն է գնում», - հայտնեցին ընկերությունից։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/2df8e928e1463b679b09b24b68b765a5

© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»