«Մի երիտասարդ տղա՝ Արգիշտի Քյարամյան անունով, չի բարեհաճում իջնել, զոհվածների ծնողների հետ խոսել, ամոթ չի՞». Ա. Բաբայան


«Մի երիտասարդ տղա՝ Արգիշտի Քյարամյան անունով, չի բարեհաճում իջնել, զոհվածների ծնողների հետ խոսել, ամոթ չի՞». Ա. Բաբայան
Ապրիլ 14 13:21 2023

Ինձ զարմացրեց այն, որ զոհվածների մայրերը այստեղ կանգնած թրջվում են, մրսում են, իսկ մի երիտասարդ տղա՝ Արգիշտի Քյարամյան անունով, ուղղակի չի բարեհաճում իջնել, էս մարդկանց հետ խոսել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 14-ին, Քննչական կոմիտեից դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիք» կուսակցության անդամ, փաստաբան Արսեն Բաբայանը:

Նշենք, որ երեկվանից 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները 24-ժամյա նստացույց են սկսել ՔԿ-ի դիմաց եւ պահանջում են մեղադրանք առաջադրել զոհվածների ծնողների նկատմամբ «Եռաբլուր» պանթեոնում բռնություն կիրառած 13 ոստիկանների նկատմամբ:«Ծնողներն ունեն հարցեր, օրինակ, ի՞նչ ընթացքում է այս գործը, արդյոք կան ոստիկանության ծառայողներ, որոնց մեղադրանք է առաջադրվել:  Այս մարդիկ սովորական քաղաքացիներ չեն, զոհվածների ծնողներ են, մենք բոլորս ենք պարտք նրանց: Ես այս պահին Քյարամյանին որպես սովորական տղա, սովորական քաղաքացի եմ դիտարկում, բա մի հատ չիջնե՞ս, հանդիպես: Մարդիկ եկել, փողոց են փակել, կնայք են, մրսում են: Ամոթ չի՞:  Իջւի խոսի, կարող է իջնես, խոսես, միանգամից գնան, կարող է համոզիչ մի բան պայմանավորվես: Սա աբսուրդ վիճակ է»,-ասաց նա:

Նշենք, որ զոհված զինծառայողների հարազատները երեկվանից ՔԿ-ի դիմաց նստացույց են սկսել: Նրանք նաեւ փակել էին Մամիկոնյանց փողոցը: Ծնողները պահանջում են անհապաղ պատասխանատվության ենթարկել այն 13 ոստիկաններին, որոնք «Եռաբլուրում» սեպտեմբերի 21-ին փաստացի մարմնական վնասվածքներ են հասցրել զոհված զինծառայողների ծնողներին:

Նախորդ տարվա սեպտեմբերի 21-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ ոստիկանության ծառայողները  բռնություն էին գործադրել։ Այս դեպքով ոստիկանների ու ծնողների միջև առերեսումներ են եղել։