«Լուսանկարներում՝ Սիսիանում հայտնված ադրբեջանցին է, ում դեռ չեն գտել»։ Այսպիսի տեղեկություն էր տարածել Info Mediaarm Տելեգրամյան ալիքը:
Bavnews.am-ի հետ կապ հաստատեց Արտո Սարկիսյանը, ով մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ լուսանկարում ինքն է և հերքեց այն տեղեկությունը, որ տարածված լուսանկարում ադրբեջանցի դիվերսանտ է։
Արտոն նշեց, որ նա այժմ գտնվում է Երևանում և երբ այցելել է Սիսիան զբոսաշրջության նպատակով, այնտեղ են իրեն լուսանկարել և տարածել:
Նա նշեց, որ տուրիստների է տեղափոխում Հայաստանի մարզեր, քաղաքներ զբոսաշրջության նպատակով և գաղափար անգամ չունի թե ինչպես է իր լուսանկարը հայտնվել տելեգրամյան ալիքներում և կայքերում։
armday.am-ը ներողություն է խնդրում սխալ տեղեկատվություն տարածելու համար:










