Տեղում զոհված Մկրտիչ Հարությունյանին կհուղարկավորեն Եռաբլուրում


Տեղում զոհված Մկրտիչ Հարությունյանին կհուղարկավորեն Եռաբլուրում
Ապրիլ 14 12:00 2023

Հատուկ ջոկատային Մկրտիչ Հարությունյանին կհուղարկավորեն Եռաբլուր զինվորական պանթեոնում։

«Ընկերոջս` անմահ Մգրոյին, ռազմական գործի մեծագույն վարպետին, ինտելեկտուալին, հայրենասերին, ընտանիքի հորը, ամուսնուն, արժանի զավակին, իրական հայրենասերին վերջին հրաժեշտը կարող եք տալ այսօր, ժամը 12։30 Եռաբլուրում»,-տեղեկացրել է հայտնի հաղորդավար Էրիկ Անթառանյանը։

Հիշեցնենք, որ Մկրտիչ Հարությունյանը զոհվեց ապրիլի 11-ին Սյունիքի մարզի Տեղ գյուղում թշնամու հետ փոխհրաձգության ժամանակ։ Նույն օրը նույն համայնքում զոհվեցին հատուկ ջոկատայիններ Արթուր Սահակյանը, Հենրիկ Քոչարյանը,  Նարեկ Սարգսյանը։ Վիրավորվեց վեց զինծառայող։