Քննարկվում են ծանրամարտի՝ որպես սպորտաձևի, Հայաստանում զարգացման նոր ծրագրերը․ Ծառուկյան


Քննարկվում են ծանրամարտի՝ որպես սպորտաձևի, Հայաստանում զարգացման նոր ծրագրերը․ Ծառուկյան
Ապրիլ 13 16:44 2023

Հայաստանում կայանալիք Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանն ընդառաջ՝ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամմեդ Ջալուդի հետ:

Քննարկվել են ծանրամարտի՝ որպես սպորտաձևի, Հայաստանում զարգացման նոր ծրագրերը, ինչպես նաև համագործակցության նոր հեռանկարներն ու հնարավորությունները: