Ի հեճուկս մեր կողմից գործադրված բոլոր ջանքերին՝ ցավոք չհաջողվեց Հայաստան-Ադրբեջան սահմանի Տեղ գյուղի հատվածում սահմանապահների ընթացող տեղակայումն իրագործել առանց սրացումների։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ապրիլի 11-ին ադրբեջանական զինված ուժերն այդ հատվածում հերթական սադրանքն իրագործեցին, որի արդյունքում 4 զինծառայող զոհվեց՝ անձնվիրաբար կատարելով զինվորական պարտքը և պաշտպանելով ՀՀ ինքնիշխան տարածքը։ Դեպքի մանրամասներին չեմ անդրադառնում, կարծում եմ հրապարակված տեսանյութը պատկերացում տալիս է տեղի ունեցածի մասին։ Ինչ վերաբերում է Տեղ գյուղի հատվածում մարտի 30-ից ստեղծված իրավիճակին, կարծում եմ իրավիճակը մանրամասն քննության կարիք ունի, այդ թվում գնահատելու մեր գործողությունները պետական սահմանի խնդրո առարկա հատվածն ի սկզբանե պահպանության առնելու առումով»,- ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ նշված հատվածում Ադրբեջանի գործողությունները սադրիչ են և հակասում են 2022թ-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում և 2022թ-ի հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած հանդիպումների արդյունքում ընդունված հայտարարություններին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:










