Աշխարհի ամենավաղածին երկվորյակները, որոնք լույս աշխարհ են եկել Տորոնտոյում, նշել են իրենց առաջին տարեդարձը. փոքրիկները լույս աշխարհ են եկել նախատեսված ժամկետից 126 օր շուտ, ինչը բժիշկներին ստիպել է ասել, որ երեխաներին չի հաջողվի փրկել:
Ինչպես գրում է Daily Mail-ը, Ադիան և Ադրիալը ծնվել են ընդամենը 22 շաբաթականում. նրանք կշռում էին կես կիլոգրամ:
Երկվորյակների մայրն ու հայրը՝ Շակինա Ռաջենդրամը և Քևին Նադարաջան, աղոթել են հրաշքի համար այն բանից հետո, երբ կինը վաղաժամ է ծննդաբերել: Նրանք միանգամայն շոկի են մատնվել, երբ բժիշկները նրանց ասել են, որ երկվորյակների ողջ մնալու հույս չկա:
Ինչպես վաղածին երեխաների մեծ մասը, նորածինները որոշ առողջական բարդություններ են ունեցել: Երկվորյակները տարել են ուղեղի արյունահոսություն, աղիների և թոքերի հետ կապված խնդիրներ, եղել են նաև գրեթե մահամերձ պահեր։
«Մենք շատ դժվար խոսակցություններ ենք ունեցել բժիշկների հետ… Բժիշկները գալիս էին մեզ մոտ և ասում. «Գուցե ժամանակն է հրաժարվել բժշկական օգնությունից»», - պատմել է երկվորյակների մայրը՝ Շակինան:
Սակայն ծնողները չեն համաձայնել հրաժարվել իրենց երկվորյակներից:
Արդյունքում Ադիան և Ադրիալը ներկայում գրանցված են Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենավաղածին և ամենաթեթև քաշով երկվորյակները:
Գինեսի ռեկորդ սահմանած աշխարհի ամենավաղածին երկվորյակները նշել են առաջին տարեդարձը (լուսանկարներ)

