Մենք կանխատեսել էինք սա. Զախարովա


Մենք կանխատեսել էինք սա. Զախարովա
Ապրիլ 12 23:22 2023

Այս երկարամյա հակամարտության կարգավորմամբ երբևէ չզբաղված այլ խաղացողների կամ այլ կառույցների ներգրավումը չի ունենա հավելյալ արժեք։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նկատի ունենալով Հարավային Կովկասում արտաքին դերակատարների ներգրավվումը:

Նրա պնդմամբ՝ դա լրացուցիչ ապակայունացում է մտցնում տարածաշրջանում, ինչի մասին, ըստ Զախարովայի, ռուսական կողմը բազմիցս զգուշացրել է:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն այս մասին ասել է՝ մեկնաբանելով Սյունիքի Տեղ գյուղի մոտ Ադրբեջանի երեկվա հարձակումը։

«Եվ հայտարարված արդյունքը (խաղաղության հասնել) չի լինի, և, ցավոք, դա կա՛մ կօգտագործվի, կա՛մ կհանգեցնի սրման, ապակայունացման և կհեռվացնի ծրագրված խաղաղ կարգավորմանը հասնելուց», - ասել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ Մոսկվան նախկինում համապատասխան վերլուծությունն իրականացրել է և կիսվել իր տեսլականով։

 
 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։