Խոշոր ավտովթար՝ Երևանում. կան վիրավորներ


Խոշոր ավտովթար՝ Երևանում. կան վիրավորներ
Ապրիլ 12 22:21 2023

Երեկ՝ ապրիլի 11-ին, ավտովթար  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Բագրատունյաց 15 հասցեի դիմաց բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Արա Խ.-ի վարած Nissan  մակնիշի, Շիրակի մարզի բնակիչ 47-ամյա Արմեն Պ.-ի վարած Ford մակնիշի և «Սափսան» ընկերության տնօրենի կողմից կայանված Nissan մակնիշի ավտոմեքենաները:

 
 
 
 

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

 

Վթարի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապրհատրանսպորտային հացագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է վարույթ: