Անահիտ Մանասյանին ՄԻՊ ընտրելու որոշումն Էդգար Ղազարյանը վիճարկելու է դատական կարգով


Անահիտ Մանասյանին ՄԻՊ ընտրելու որոշումն Էդգար Ղազարյանը վիճարկելու է դատական կարգով
Ապրիլ 12 11:38 2023

Անահիտ Մանասյանին Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից Ազգային ժողովի անունից կայացրած հակասահմանադրական և անօրինական որոշումն առաջիկայում իմ կողմից վիճարկելու է դատական կարգով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Էդգար Ղազարյանը, որն ընդդիմության առաջադրած ՄԻՊ թեկնածուն էր։

«Խուլիգանների և դավաճանների, նրանց ապօրինությունների դեմ պայքարը շարունակվելու է բոլոր հնարավոր միջոցներով և հասնելու է իր տրամաբանական հանգրվանին»,- գրել է Ղազարյանը։