Քեյթ Միդլթոնը զատկական իր համարձակ մատնահարդարմամբ խախտել է թագավորական ոչ պաշտոնական վարվելակարգը։ Անցյալ տարի Եղիսաբեթ 2-րդ թագուհու մահից հետո առաջին Զատիկին Քեյթ Միդլթոնը ներկայացել էր վառ կարմիր եղունգների լաքով։
Կիրակի օրը՝ Զատիկին, Ուելսի արքայադուստրը հագել էր կապույտ երանգի վերարկու-զգեստ եւ համապատասխան գլխարկ: Քեյթը գարնանային տեսքն ամբողջացրել էր էլ ավելի «համարձակ աքսեսուարով»՝ վառ կարմիր մատնահարդարմամբ։ Ինչպես նշում է The Sun-ը, թագավորական վարվելակարգը խստիվ արգելում է թագավորական ընտանիքի անդամներին վառ գույնի լաք կրել, փոխարենը խրախուսում է պաստելային երանգների օգտագործումը պաշտոնական առիթների համար։
Չհաշված մի քանի դեպքեր, Քեյթ Միդլթոնը հետեւում է կանոններին, ուստի էթիկետի այս խախտումն անակնկալ էր: Բայց այս քայլը նաեւ ազդանշան է տալիս, որ ամեն ինչ փոխվում է Չարլզ III թագավորի օրոք, որի թագադրումը տեղի կունենա հաջորդ ամիս:
Նշենք, որ Եղիսաբեթ II թագուհին խստորեն հետեւել է թագավորական արարողակարգին եւ, ըստ տեղեկությունների, նույնն էր ակնկալում նաեւ ընտանիքի բոլոր անդամներից: Թվում է, թե թագավորական ընտանիքը իսկապես թուլացել է նոր թագավորի հետ: