|
Այսօր՝ ապրիլի 11-ին, ոբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում՝ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում, ճակատ ճակատի բախվել են MAZDA և VAZ 2104 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 1 հոգի տեղում մահացել է:
Մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները և մոտեցրել օպերատիվորեն ժամանած Մասիսի շտապօգնության ավտոմեքենային: Այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները: |










