Փաշինյանը ՊՆ-ում է. մանրամասներ


Փաշինյանը ՊՆ-ում է. մանրամասներ
Ապրիլ 11 19:50 2023

Շրջանառվող տեղեկությունների համաձայն  Նիկոլ Փաշինյանը և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի աշխատակիցներն այս պահին գտնվում են ՊՆ շենքում։

 

 Միաժամանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այժմ բացակայում է. նա աշխատանքային այցով նախօրեին մեկնել է Բրյուսել։

 

Նշենք, որ ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ։