Սոթքի հանքավայրի աշխատանքը դադարեցվել է, անձնակազմը տարհանվել է. փոխհրաձգությունը շարունակվում է


Սոթքի հանքավայրի աշխատանքը  դադարեցվել է, անձնակազմը տարհանվել է. փոխհրաձգությունը շարունակվում է
Ապրիլ 11 18:47 2023

Սոթքի հանքավայրի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է, անձնակազմը տարհանվել է.

 

 Այս մասին @SputnikARM-ին հայտնել են GeoPromining Gold-ից։

 

 «Ժամը 17:15-ի սահմաններում փոխհրաձգություն է սկսվել, և աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար ընկերությունը ստիպված է եղել դադարեցնել հանքի շահագործումը և տարհանել ողջ անձնակազմին։ Հանքը ներկայումս չի գործում»։