Վիրավորվել է Հատուկ բանակային կորպուսի հարմանատար Արմեն Գյոզալյանը


Վիրավորվել է Հատուկ բանակային կորպուսի հարմանատար Արմեն Գյոզալյանը
Ապրիլ 11 17:33 2023

Armday.am-ի տեղեկություններով Տեղ գյուղի սահմանամերձ տարածքում ադրբեջանական կողմի հերթական սադրանքի հետևանքով սկսված փոխհրաձգության ժամանակ հայկական կողմից վիրավորների թվում է նաև Հատուկ բանակային կորպուսի հարմանատար Արմեն Գյոզալյանը, որին այս պահին վիրահատում են։

 

 

Ավելի վաղ ՊՆ-ից հայտնել էին, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող  ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: 

 

Նախնական տվյալների համաձայն՝ հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ: