«Ականատեսները մի բան են ասում, Դուք՝ այլ բան». Արթուր Խաչատրյանը՝ դատախազին


«Ականատեսները մի բան են ասում, Դուք՝ այլ բան». Արթուր Խաչատրյանը՝ դատախազին
Ապրիլ 11 16:08 2023

«Տիկի՛ն Վարդապետյան, դեպքի ականատեսները հայտարարում են, որ պարոն Վլադիմիր Վարդանյանը տեղից կանգնեց, շարժում կատարեց դեպի Մհեր Սահակյանը, և Մհեր Սահակյանը դա դիտարկեց որպես հարձակման ռիսկ, Դուք ասում եք՝ այդպես չէ, ժխտում եք»,- հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ դիմելով ՀՀ գլխավոր դատախազին, ով ներկայացնում է նույն խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդությունը: