ՄԻՊ-ն ինձ համար պաշտոն չէ, այն առաքելություն և պատասխանատվություն է. Անահիտ Մանասյան


ՄԻՊ-ն ինձ համար պաշտոն չէ, այն առաքելություն և պատասխանատվություն է. Անահիտ Մանասյան
Ապրիլ 11 11:11 2023

ՄԻՊ-ն ինձ համար պաշտոն չէ, այն առաքելություն և պատասխանատվություն է։ Այն ստանձնում եմ շատ մեծ ու բարձր պատասխանատվությամբ։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՄԻՊ-ի թեկնածու Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե արդյո՞ք պատրաստ է պաշտոնավարել մինչև ժամկետների ավարտը՝ նկատի ունենալով Քրիստինե Գրիգորյանի հրաժարականը՝ մեկ այլ պաշտոնի անցնելու պատճառաբանությամբ։

«Միանշանակ հանձնառու եմ փորձել, ձգտել անելու ամեն ինչ՝ այդ առաքելությունը մինչև վերջ հասցնելու և այս ոլորտը որևէ պատշաճ մակարդակի կատարելագործելու նպատակով»,- նշեց Մանասյանը։