ԱԺ նիստերի օրակարգում է ՄԻՊ ընտրության և ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին հարցերը


ԱԺ նիստերի օրակարգում է ՄԻՊ ընտրության և ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին հարցերը
Ապրիլ 11 10:19 2023

Ազգային ժողովի այսօր գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկած է 24 հարց:

Օրակարգում է նաև Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը։ Հիշեցնենք, որ ՄԻՊ պաշտոնում Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը առաջարկել է Անահիտ Մանասյանի թեկնածությունը:

Օրակարգում է նաև Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին հարցը։ Հիմնական զեկուցողն է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյան