Կարևոր՝ վիզայի համար դիմել ցանկացող անձանց համար


Կարևոր՝ վիզայի համար դիմել ցանկացող անձանց համար
Ապրիլ 10 13:25 2023

Հայաստանում ԱՄՆ դեսպանության հյուպատոսական բաժինը տեղեկացնում է, որ հարցազրույցի ներկայացող բոլոր անձինք դեսպանատուն մուտք գործելիս պետք է անցնեն անվտանգության զննում։

 

Այս մասին Armday.am-ը տեղեկանում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից, որը վիզայի հարցազրույցի ներկայացողներին խորհուրդներ է տվել։

 

«Մի շարք իրեր ու առարկաներ (օրինակ՝ դյուրակիր համակարգիչ, խելացի ժամացույց, էլեկտրոնային կամ մարտկոցով աշխատող սարքեր, մեծ պայուսակներ, կոսմետիկ պարագաներ և այլն) դեսպանատան տարածքում չեն թույլատրվում։

 

Նկատի ունեցեք, որ ԱՄՆ դեսպանատանն արգելված իրերը պահ տալու հարմարություն չկա, ուստի եկեք առանց դրանց»,-նշվում է հայտարարության մեջ։

Հավելենք, որ ԱՄՆ դեսպանատուն մուտք գործելիս չեք կարող ձեզ հետ ունենալ հետևյալ իրերն ու առարկաները․

  •  մարտկոցով աշխատող կամ էլեկտրոնային սարքեր, օրինակ՝ բջջային հեռախոսներ, թվային օրագրեր, խելացի ժամացույցներ, փեյջերներ, տեսախցիկներ, աուդիո/վիդեո երիզներ, կոմպակտ սկավառակներ, MP3-ներ, ճկուն սկավառակներ, նոութբուք համակարգիչներ կամ դյուրակիր ​​նվագարկիչներ․
  • ուսի խոշոր պայուսակներ. թույլատրվում են միայն ձեռքի փոքր պայուսակներ
  • մեծ պայուսակներ, օրինակ՝ ճամփորդական պայուսակներ, ուսապարկեր, ճամպրուկներ, կաշվե, կտորե պայուսակներ, փակվող թղթապանակներ․ կարող եք ձեզ հետ ունենալ միայն պլաստիկ տոպրակ, որտեղ դիմումի հետ կապված փաստաթղթերն են․
  • ուտելիք և հեղուկներ․
  • կնքված ծրարներ կամ փաթեթներ․
  • սիգարետներ, սիգարներ, լուցկու տուփեր, կրակայրիչներ․
  • սուր առարկաներ, օրինակ՝  մկրատ, ծալովի դանակ կամ եղունգների խարտոց․
  • զենք կամ պայթուցիկ նյութեր։

Սա ամբողջական և սպառիչ ցանկ չէ և տեղում՝ անվտանգության անձնակազմի հայեցողությամբ, կարող են արգելվել նաև այլ իրեր: