Կորյուն և Չարենց փողոցների խաչմերուկում ճակատ-ճակատի բախվել են BMW-ն ու Chevrolet-ն


Կորյուն և Չարենց փողոցների խաչմերուկում ճակատ-ճակատի բախվել են BMW-ն ու Chevrolet-ն
Ապրիլ 10 11:10 2023

Երեւանում ապրիլի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 18։00-ի սահմաններում Կորյուն և Չարենց փողոցների խաչմերուկում բախվել են 35-ամյա Աննա Բ․-ի վարած BMW մակնիշի և 43-ամյա Սամվել Ք․-ի վարած Chevrolet Cruze մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Վթարի փաստով՝ ՊԾ Երևանի գնդի 3-րդ գումարտակում նյութեր են նախապատրաստվում։

Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։