Հիսուս Քրիստոսի հարությունը մեր քրիստոնեական վարդապետության ու հավատի հիմքն է, այն ուժ ու զորություն կպարգևի համայն հայությանը․ Գագիկ Ծառուկյան


Հիսուս Քրիստոսի հարությունը մեր քրիստոնեական վարդապետության ու հավատի հիմքն է, այն ուժ ու զորություն կպարգևի համայն հայությանը․ Գագիկ Ծառուկյան
Ապրիլ 8 19:07 2023

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է  Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առթիվ․

«Քրիստոս հարյավ ի մեռելոց.Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի.

Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բոլոր հայ քրիստոնյաներին՝ Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առթիվ։ Հիսուս Քրիստոսի հարությունը մեր քրիստոնեական վարդապետության ու հավատի հիմքն է և ես հավատում եմ, որ այն ուժ ու զորություն կպարգևի համայն հայությանը։

Մեր բոլորի աղոթքներն այսօր ուղղված են մեր երկրի խաղաղության ապահովմանն ու մեր հայրենիքի բարեկեցությանը։ Թող Սուրբ Զատկի խորհուրդը, որը նշանակում է զատվել ու հեռանալ վատ երևույթներից և դառնալ բարություն բերող՝ դառնա մեր կյանքի ուղենիշն ու առաջնորդի հայ ժողովրդին։

Աստված պահապա՜ն մեզ բոլորիս...»,- նշված է Գագիկ Ծառուկյանի ուղերձում։