Նոր Հաճնում այրել են Վարդան Ղուկասյանի նկարով գովազդային վահանակը


Նոր Հաճնում այրել են Վարդան Ղուկասյանի նկարով գովազդային վահանակը
Ապրիլ 8 11:14 2023

Shamshyan.com-ի տեղեկություններով, ապրիլի 3-ին գույքը ոչնչացնելու կամ վնասելու դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այդ օրը՝ ժամը 06․00-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքի Տորոզյան 8 հասցեի դիմաց գտնվող գովազդային պաստառը այրվում է։

Պարզել են, որ նույնը օրը՝ 05․00-ից 06․00-ն ընկած ժամանակահատվածում հրկիզել են գովազդային վահանակի վրա տեղադրված «Հանրային ձայն» կուսակցության նկարով պաստառը։ Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պաստառի վրա եղել է «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի և նույն կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի նկարը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։