Ադրբեջանական կողմը կրակել է Խնածախում գարնանացան անող գյուղացիների ուղղությամբ. գյուղապետ


Ադրբեջանական կողմը կրակել է Խնածախում գարնանացան անող գյուղացիների ուղղությամբ. գյուղապետ
Ապրիլ 7 16:07 2023

Ադրբեջանական կողմը երեկ կրակ է բացել Սյունիքի մարզի Խնածախ գյուղում գարնանացան իրականացնող գյուղացիների ուղղությամբ։ Այս մասին NEWS.am-ին պատմեց Խնածախի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանը:

 
 

«Ես եւ ընկերս նույնպես այնտեղ ենք եղել: Վնասներ չենք կրել: Չեն թողնում վարած հողը ցանենք, պարբերաբար կրակում են: Առաջին տարին է, որ նման խնդիր է առաջանում»,- պատմեց գյուղապետը: