Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական, Երևանի արդեն նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ապրիլի 7-ի առթիվ՝ նշելով.
Սիրելի մայրեր, քույրեր, կանայք և դուստրեր,
Ջերմորեն շնորհավորում եմ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ, մաղթում խաղաղություն, հավերժ գեղեցկություն, երիտասարդություն, առողջություն և անսահման երջանկություն:
Ուզում եմ նշել, որ կանայք մեր հասարակության մեջ շատ կարևոր դեր են զբաղեցնում և մենք հետևողական ենք լինելու, որպեսզի կանայք ներգրավվածություն ունենան մեր երկրի զարգացման բոլոր գործընթացներում:
Կրկին անգամ շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ օրվա կապակցությամբ:










