Ներքին Չարբախում բախվել են BMW-ն ու Нива-ն. վերջինը կողաշրջվել է, կա վիրավոր


Ներքին Չարբախում բախվել են BMW-ն ու Нива-ն. վերջինը կողաշրջվել է, կա վիրավոր
Ապրիլ 7 00:09 2023

Այսօր՝ ապրիլի 6-ն, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

 

shamshyan.com –ի հաղորդմամբ ժամը 22:30-ի սահմաններում Ներքին Չարբախ 1-ին փողոցում բախվել են Երևանի բնակիչ 26-ամյա Գրիգոր Մարտիրոսյանի վարած BMW մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 73-ամյա Սենիկ Կարապետյանի վարած ВАЗ-2121 մակնիշի ավտոմեքենաները:

 

 

Niva-ն կողաշրջվել է, իսկ Niva-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, BMW-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում: