ՊԵԿ-ը նախապատրաստվում է Թուրքիայի սահմանի «Մարգարա» անցակետի վերագործարկմանը. Բադասյան


ՊԵԿ-ը նախապատրաստվում է Թուրքիայի սահմանի «Մարգարա» անցակետի վերագործարկմանը. Բադասյան
Ապրիլ 6 14:15 2023

Պետական եկամուտների կոմիտեն նախապատրաստվում է Թուրքիայի սահմանի «Մարգարա» անցակետի հնարավոր վերագործարկմանը՝ 3-րդ երկրի և դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիների համար:

 

 

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:

 

«Այլ պետական կառույցների հետ միասին իրականացնում ենք նախապատրաստական աշխատանքներ՝ մաքսային ընթացակարգերը սահուն կիրառելու համար»,- ասաց Բադասյանը: