Կառավարությունն այսօր որոշում կընդունի 2023թ. մայիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը վարժական հավաքներ անցկացնելու մասին


Կառավարությունն այսօր որոշում կընդունի 2023թ. մայիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը վարժական հավաքներ անցկացնելու մասին
Ապրիլ 6 10:44 2023

Կառավարության այսօրվա նիսիտում որոշում կընդունվի 2023թ. մայիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնելու և ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից տրանսպորտային միջոցներ ներգրավելու մասին:

Նախագծով սահմանվում են վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, քանակները, ներգրավման ժամկետները, ներգրավվող տրանսպորտային միջոցների տեսակները, քանակները և ներգրավման ժամկետները:

Հիմնավորման մեջ ասվում է, որ որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում լրացուցիչ ծախսեր չեն առաջանում: Հայտարարվող վարժական հավաքների ծախսերն իրականացվելու են ՀՀ 2023 թվականի պետական բյուջեով այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին: