Խուժանապետության վերջին հանգրվանը


Խուժանապետության վերջին հանգրվանը
Ապրիլ 6 00:04 2023

Հայաստանի պետականության ողբերգական վիճակի արտացոլումներից մեկը հանրային դիսկուրսում առաջնային դարձած հարցադրումն է՝ արդյոք խուժաննե՞րն են եկել իշխանության, թե՞ փողոցից իշխանության եկածները վերածվել են խուժանների։ Այս հարցադրման այս կամ այն պատասխանը չի փոխում երևույթի էությունը՝ Հայաստանը վերածվել է խուժանապետության, և պետությունն ամեն օրվա հետ գլորվում է այն նույն անդունդը, դեպի ուր հասցնում է խուժանն իր ձեռքն ընկած ավարը։ Եվ ինչպես ամենաիսկական խուժանն է թաքնվում՝ որևէ «սրբություն» դրոշակ դարձնելով, այնպես էլ Նիկոլ Փաշինյանն ու նրա ղեկավարած խուժանամուժն է ցանկացած լկտիություն արդարացնում «ժողովրդի տված քվեով»։

Իրականում, սակայն, ժողովուրդը, այդ թվում՝ նրանց ընտրած 680 հազար քաղաքացիները, ձայն չեն տվել մարդկանց վրա թքելու կամ խորհրդարանում փողոցային թափթփուկի նման պահելու համար։

 

Այդ ժողովուրդը չի իմացել նաև, որ այս իշխանությունն իր տված քվեի վրա թքած է ունենալու ճիշտ այնպես, ինչպես թքում է քաղաքացու երեսին։ Չի իմացել, որովհետև Նիկոլ Փաշինյանը սովորության համաձայն՝ խորամանկ է գտնվել ու չի ասել, որ այդ քվեն իրեն ու իր խուժանամուժին անհրաժեշտ է ընդամենը ուժային կառույցներին ու հրոսակախմբերի վերածված անվտանգության գումարտակներին բտելու համար, որպեսզի վերջիններս ապահովեն ալենների անարգել թքումը քաղաքացու ուղղությամբ։

Ավելին՝ 168.am