Քիմ Քարդաշյան, Ջեյ Զի, Ռիհանա. Forbes-ը ներկայացրել է արևմտյան շոու բիզնեսի միլիարդատերերին (լուսանկարներ)


Քիմ Քարդաշյան, Ջեյ Զի, Ռիհանա. Forbes-ը ներկայացրել է արևմտյան շոու բիզնեսի միլիարդատերերին (լուսանկարներ)
Ապրիլ 5 22:03 2023

Հեղինակավոր Forbes հանդեսի՝ աշխարհի միլիարդատերերի թարմացված ցանկում ներառված են նաև արևմտյան շոու բիզնեսի հայտնի ներկայացուցիչներ, որոնց շարքում առաջատարը 76-ամյա հոլիվուդյան օսկարակիր ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգն է՝ 4 մլրդ դոլար կարողությամբ: Նա զբաղեցրել է ցանկի 699-րդ հորիզոնականը:

Golden Globes for Steven Spielberg as award show returns – DW – 01/11/2023

Նրան հաջորդում է աֆրոամերիկացի հաղորդավարուհի Օփրա Ուինֆրին՝ 2.5 մլրդ դոլար կարողությամբ: Ուինֆրին զբաղեցնում է վարկանիշի 1217-րդ տեղը: Նրա կարողությունը, նախորդ տարվա համեմատ, նվազել է՝ 2.6 մլրդ-ից հասնելով 2.5 մլրդ-ի:

Money, money, money: Oprah. meanwhile, has made the list at 1217, but her wealth is down from $2.6billion last year to $2.5billion

Հաղորդավարուհուն հաջորդում է ռեփեր, պրոդյուսեր Ջեյ Զին, որը ևս ունի 2.5 մլրդ դոլար: Նա նույնպես զբաղեցնում է 1217-րդ հորիզոնականը, սակայն, ի տարբերություն Ուինֆրիի, Ջեյ Զիի կարողությունն ավելացել է՝ 1.4 մլրդ-ից հասնելով 2.5 մլրդ-ի:

5 Top Serial Entrepreneurship Lessons From Jay Z's Appearance On Kevin  Hart's Talk Show

Այնուհետև գալիս է իրապատում շոուների 42-ամյա աստղ Քիմ Քարդաշյանը, որն ունի 1.2 մլրդ դոլար, սակայն նրա կարողությունը նվազել է նախորդ տարվա 1.9 մլրդ-ի համեմատ:

Wealthy: Kim, 42, is 2,259th on the list but her wealth is down from $1.9billion last year to $1.2billion

Մինչդեռ 35-ամյա երգչուհի Ռիհանան 1.4 մլրդ դոլարով զբաղեցնում է 2002-րդ հորիզոնականը: Նրա կարողությունը ևս նվազել է:

Ընդհանուր առմամբ, ցանկում ներառված է 2540 միլիարդատեր՝ աշխարհի 77 երկրից:

Rich list: Rihanna (pictured), Jay Z and Kim Kardashian are among the world's billionaires - but Kayne West has dropped off after Adidas ended their partnership