Հայտնի է՝ ինչ են քննարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում


Հայտնի է՝ ինչ են քննարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում
Ապրիլ 4 22:19 2023

Ապրիլի 4-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

 

Այս մասին տեղեկացնում է կուսակցության «Ֆեյսբուք»-ի էջը:

 

 

Ամփոփվել են Սիսիան և Անի համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները։

 

Հաստատվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մարմինների ընտրության կարգը։

 

Քննարկվել են կուսակցությանն անդամագրվելու դիմումների քննարկման, Նախաձեռնող խմբի նիստերի անցկացման վերաբերյալ և այլ ընթացիկ հարցեր։