Փաշինյանը կանչել է ՔՊ-ականներին․ տեղի կունենա վարչության նիստ


Փաշինյանը կանչել է ՔՊ-ականներին․ տեղի կունենա վարչության նիստ
Ապրիլ 4 18:19 2023

Մեր  ունեցած հավաստի տեղեկություններով այսօր նախատեսված է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստը։ Մեզ հայտնի դարձավ, որ ՔՊ-ականների հետ վարչության նախագահ, վարրապետ Նիկոլ Փաշինյանը քննարկելու է վերջին օրերին հայաստանյան ներքաղաքական դաշտում տեղի ունեցող զարգացումները։ Մեր աղբյուրների փոխանցմամբ անդրադարձ կատարվելու է ԱԺ-ում այսօր տեղի ունեցած միջադեպին, երբ ՔՊ-ականները վիրավորական արտահայտություններով ամեն կերպ փորձեցին խափանել հանձնաժողովի նիստի այն հատվածը, երբ քննարկվում էր ընդդիմության ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի հարցը։

Քննարկվելու է նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանի հայտարարությունը կապված ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։