Forbes ամսագիրն առաջին անգամ Ռուսաստանի ամենահարուստ մարդ է ճանաչել «Եվրոխիմ»-ի և Սիբիրյան ածխի էներգետիկ ընկերության հիմնադիր Անդրեյ Մելնիչենկոյին։
Հրատարակչության տվյալներով՝ գործարարի կարողությունը գնահատվում է 25,2 մլրդ դոլար։
Ամենահարուստ ռուսների ցուցակի երկրորդ տեղում «Նորիլսկի Նիկել»-ի ղեկավար Վլադիմիր Պոտանինն է՝ 23,7 միլիարդ դոլար կարողությամբ, երրորդ տեղում՝ Նովոլիպեցկի երկաթի և պողպատի գործարանի
տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Լիսինը՝ 22,1 միլիարդ դոլարով:
Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց առաջին հնգյակը եզրափակում է «Նովատեկ»-ի ղեկավար Լեոնիդ Միխելսոնը (21,6 մլրդ դոլար) և «Սևերստալ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսեյ Մորդաշովը (20,9 մլրդ դոլար):
Forbes-ի տվյալներով՝ Ռուսաստանի միլիարդատերերի ընդհանուր կարողությունը մեկ տարվա ընթացքում աճել է 353 միլիարդ դոլարից մինչև 505 միլիարդ դոլար, իսկ նրանց թիվը 123-ից (2021 թվական) նվազել է մինչև 110 մարդ (2023 թվականին):










