Չեմ մեկնաբանելու. Ալեն Սիմոնյանը՝ Աշոտ Փաշինյանի կողմից իր հայտարարությունը հերքելու մասին


Չեմ մեկնաբանելու. Ալեն Սիմոնյանը՝ Աշոտ Փաշինյանի կողմից իր հայտարարությունը հերքելու մասին
Ապրիլ 4 13:37 2023

«Չեմ մեկնաբանելու, շատ լավ է, չեմ խոսելու»,-ԱԺ միջանցքում լրագրողների հարցերին պատասխանեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

 

Լրագրողները հարցեր էին ուղղել Սիմոնյանին այն մասին, որ Աշոտ Փաշինյանը հերքել է Սիմոնյանի այն հայտարարոեւթյունը, թե հարձակման է ենթարկվել նաև վարչապետի որդին:

 

Հիշեցնենք, որ Աշոտ Փաշինյանն այսօր հայտարարություն էր տարածել՝ նշելով՝ «Իմ հանդեպ որևէ քաղաքական կամ այլ բնույթի հարձակում տեղի չի ունեցել:
 
Ցավոք, ստիպված եմ ինքս հերքել իմ մասին պտտվող ստահոդ տեղեկությունը: Ինչ վերաբերում է «տեղեկության» տարածմանը, կարծում եմ, ամենազարմանալին այն է, թե ով ում է ցիտում: Իսկ թե ինչու, ինձ նույնիսկ հետաքրքիր էլ չէ: Լավագույն մաղթանքներս բոլորին»: