Ապրիլի 15-ից առաջին ավտոբուսները կհամալրեն քաղաքային երթևեկության ցանցը


Ապրիլի 15-ից առաջին ավտոբուսները կհամալրեն քաղաքային երթևեկության ցանցը
Ապրիլ 4 12:05 2023

Ապրիլի 15-ից նոր ձեռք բերված առաջին ավտոբուսները կհամալրեն քաղաքային երթևեկության ցանցը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստի ժամանակ այս մասին ասաց քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը։

«Ավտոբուսների ամբողջ շարժակազմը այստեղ է։ Մեզ մնացել է ընթացակարգային աշխատանքներ, և ապրիլի 15-ից առաջին ավտոբուսները կհամալրեն քաղաքային երթևեկության ցանցը»,- ասաց Հովհաննիսյանը։

Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի խոսքով՝ այս ամբողջ շարժակազմով կարող են պնդել, որ քաղաքային տրանսպորտի խնդիրը կլուծվի։

«Դրանից հետո կլինեն լրացուցիչ հետազոտություններ, և մենք կկարողանանք հասկանալ՝ արդյոք հավելյալ շարժակազմի կարիք կա և ով է այդ շարժակազմը ձեռք բերելու, բայց այս պահին կարող ենք վստահ ասել, որ առկա շարժակազմն արդեն իսկ բավարար է, որպեսզի մենք քաղաքում ունենանք բարվոք վիճակ»,- նշեց Հովհաննիսյանը։