«Դուք ձեր ընտանիքով ու խունտայով՝ բոլորդ մեզ համար դասալիք եք ու դավաճան»,-Եռաբլուրում դիմելով Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ հայտարարեցին արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների ծնողները՝ ի պատասխան Աճարկուտում նրա հնչեցրած հայտարարությունների։
«Որդիների կանչ» ՀԿ անդամ, պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանն իր հերթին նշեց, եթե Աննա Հակոբյանը դասալիքների մասին հստակ թիվ է հնչեցնում, ապա թող անուն առ անուն նշի, թե 44-օրյա պատերազմում քանի զոհ ենք ունեցել։
«Քանի՞ մարդ եք թողել բախտի քմահաճույքին, քանի՞ անհետ կորած կա, քանի՞ գերի։ Ասեք՝ անուն առ անուն, թե չէ միայն դասալիքների մասին եք խոսում»,-ասաց նա։










