Աշոցքի հատվածում գրանցվել է մինչև -10 ցուրտ. Իջևանում ձյան ծածկի բարձրությունը կազմում է 20սմ


Աշոցքի հատվածում գրանցվել է մինչև -10 ցուրտ. Իջևանում ձյան ծածկի բարձրությունը կազմում է 20սմ
Մարտ 31 06:48 2023

Ինչպես և կանխատեսվել էր, անցած գիշեր օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում նվազել է 6-8 աստիճանով՝ հայտնում է  Հիդրոօդերևութաբանության կենտրոնը։


Նվազագույն ջերմաստիճանը լեռնային մարզերում գրանցվել է -2․․․-7 աստիճան, Աշոցքի հատվածում՝ մինչև -10, Լոռիում՝ 0․․․-4, Տավուշում՝ -1․․․+4, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում՝ +2․․․+5 աստիճան, Սյունիքի նախալեռներում՝ 0, Սյունիքի հովիտներում՝ +4․․․+8 աստիճան։

Տավուշում, Լոռիում, Շիրակում, Արագածոտնի լեռներում, Գեղարքունիքում տեղացել է ձյուն։ Իջևանում ձյան ծածկի բարձրությունը կազմում է 20սմ, Սևանում՝ 13սմ, Ճամբարակում՝ 10սմ։

Մարտի 31-ին մինչև կեսօր հանրապետության առանձին շրջաններում, կեսօրից հետո դեպի երեկո և մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։ Առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22մ/վ։ Լուսադեմից սկսած ցիկլոնի ուժը աստիճանաբար կթուլանա։

Առաջիկա երկու օրերին սպասվող ցածր ջերմաստիճանի կանխատեսումների մեջ փոփոխություններ չկան։