Ո՞ր նյութն է մեծացնում արական ֆերտիլությունը. գիտնականներ


Ո՞ր նյութն է մեծացնում արական ֆերտիլությունը. գիտնականներ
Մարտ 31 02:05 2023

Լիկոպինը՝ պիգմենտ է, որը լոլիկին կարմիր գույն է հաղորդում, կարող է բարելավել սերմնաբջիջների շարժունակությունը եւ կազմաբանությունը: Սա պարզվել է Շեֆիլդի համալսարանի կատարած հետազոտությամբ:

 

Նրանք փորձ են անցկացրել 19-30 տարեկան 60 առողջ կամավորների մասնակցությամբ: Նրանց կեսը 12 շաբաթ ամեն օր ընդունել է լիկոպինով հավելուկ, իսկ մյուս կեսը՝ պլացեբո: Արդյունքում հիմնական խմբում առողջ ձեւի սերմնաբջիջների եւ առավել ակտիվ սեռական բջիջների բաժինը մեծացել է գրեթե 40 տոկոսով: Այսպիսի հուսադրող արդյունքները գիտնականներին ստիպել են սկսել պատրաստվել ավելի ծավալուն հետազոտությունների:

 

 

Հիմնական խնդիրը լիկոպինի արդյունավետության ստուգումն է զույգերի հաջող հղիություն սկսվելու տեսակետից, որոնք դրա հետ կապված խնդիրներ ունեն: Փորձագետներն, իհարկե, մինչեւ հիմա չգիտեն, թե լիկոպինն ինչպես է գործում: Քանի որ լիկոպինը հակաօքսիդանտ է, հնարավոր է՝ նվազեցնում է սերմնաբջիջների ախտահարումները, որոնք առաջանում են թթվածնի ռեակտիվ ձեւերով:

 

Նշենք, որ լիկոպին է պարունակվում ոչ միայն լոլիկի, այլեւ թուրինջի, ձմերուկի եւ մասուրի մեջ: