Ինչպես երեկ հայտնել էինք, մահացել է Սնանկության դատարանի դատավոր Լիլիթ Կատվալյանի դուստրը՝ Մարգարիտա Մարությանը։
 Այդ մասին հայտարարություն էր տարածել ՀՀ դատավորների միությունը, որում մասնավորապես ասված էր․
Այդ մասին հայտարարություն էր տարածել ՀՀ դատավորների միությունը, որում մասնավորապես ասված էր․
«ՀՀ դատավորների միությունը իր խորին ցավակցությունն է հայտնում Սնանկության դատարանի դատավոր Լիլիթ Կատվալյանի դստեր՝ Մարգարիտա Մարությանի մահվան կապակցությամբ: Մարգարիտա Մարությանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր՝ մարտի 26 – ին, ժամը 17.00-ին, Աբովյան քաղաքի Նարեկ սգո սրահում»։
Ըստ ArmDay-ի տեղեկությունների՝ Մարգարիտան ունեցել է երիկամների հետ կապված խնդիր, որի հետևանքով բժիշկները վերջինիս խորհուրդ չեն տվել հղիանալ, քանի որ երեխա ունենալու դեպքում ողջ մնալու հավանականությունը նվազագույն է եղել։
Չհետևելով բժիշկների խորհրդին Մարգարիտան որոշել է ռիսկի գնալ և հղիանալ, ինչի արդյունքում ո՛չ ինքն է ողջ մնացել, ո՛չ էլ երեխան։
 



 
										 








