Սյունիքի մարզպետը՝ ԶՊՄԿ-ի հետ կնքված հուշագրի նպատակների մասին


Սյունիքի մարզպետը՝ ԶՊՄԿ-ի հետ կնքված հուշագրի նպատակների մասին
Մարտ 24 09:09 2023

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Սյունիք հեռուստաընկերության եթերում ամփոփել է իր պաշտոնավարման մեկ տարին։ Մարզպետը խոսել է իրականացված ծրագրերից, առաջիկա անելիքներից։  Ռոբերտ Ղուկասյանը խոսել է  նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի», Սյունիքում գործող մյուս խոշոր ձեռնարկությունների և մարզպետարանի միջև ստորագրված հուշագրերի նպատակների ու անհրաժեշտության մասին։ Մասնավորապես՝ ըստ մարզպետի նախկինում սոցիալական ահռելի նվիրատվությունները և ներդրումները, որ արել է կոմբինատը տարիների ընթացքում համակարգված չի եղել։ Ստորագրված հուշագրերը նպատակ ունեն համակարգելու մարզպետարանի և մարզի խոշորագույն ձեռնարկության ներդրումները մարզում՝ դրանք ավելի արդյունավետ դարձնելու նպատակով։ 

 

Ղուկասյանն ասել է, որ կա նպատակ, որի վերաբերյալ քննարկումներ են անում, հաջորդ շաբաթ էլ կհրապարակեն ծրագրերը։