Բագրատ Միկոյանը նշանակվել է ՀՀ երկրորդ Նախագահի գրասենյակի պատասխանատու


Բագրատ Միկոյանը նշանակվել է ՀՀ երկրորդ Նախագահի գրասենյակի պատասխանատու
Մարտ 24 06:55 2023

Բագրատ Միկոյանը նշանակվել է ՀՀ երկրորդ Նախագահի գրասենյակի պատասխանատու։ Մինչ այդ, նա զբաղեցնում էր նույն գրասենյակի համակարգողի պաշտոնը։ Այս մասին ասված է ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջում։

Վիկտոր Սողոմոնյանը, ով 2008 թվականից ղեկավարում էր պաշտոնաթող Նախագահ Քոչարյանի գրասենյակը, փետրվարին հայտարարեց հեռանալու մասին։

Բագրատ Հրաչիկի Միկոյանի կենսագրությունը.

Ծնվել է 1979թ. հունիսի 28-ին, Կիրովական քաղաքում

1995թ. ավարտել է Կիրովականի թիվ 4 միջնակարգ դպրոցը

2000թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետը

2000-2002թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում: Պահեստազորի սպա է

2004թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրան

2011թ. ավարտել է Հայաստանի դիվանագիտական դպրոցը

2004-2008թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի Արարողակարգի բաժնում

2008-2023թթ. զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգողի պաշտոնը

Անկուսակցական է

Ամուսնացած է, ունի երեք զավակ