Մեր մեջ ասած՝ բանակցային գործընթացից նույնիսկ Նիկոլ Փաշինյանը «տեղեկացված չէ»


Մեր մեջ ասած՝ բանակցային գործընթացից նույնիսկ Նիկոլ Փաշինյանը «տեղեկացված չէ»
Մարտ 23 19:18 2023

Ազգային ժողովի ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտարարել է, թե ընդդիմությունը հրաժարվել է տեղեկացված լինել բանակցային գործընթացից։

Մեր մեջ ասած՝ բանակցային գործընթացից նույնիսկ Նիկոլ Փաշինյանը «տեղեկացված չէ», ուր մնաց՝ ՔՊ խմբակցությունը տեղեկացված լինի ու դեռ մի բան էլ ընդդիմությանը տեղեկացնի։ Բայց ընդդիմությունն ամեն դեպքում ճիշտ է արել, որ հրաժարվել է տեղեկացված լինել։ Գիտե՞ք, թե ինչու։ Որովհետև եթե բանակցությունների մասին տեղեկացված չես ու Նիկոլին անվանում ես պետական դավաճան՝ դա ընդամենը քաղաքական գնահատական է, իսկ եթե տեղեկացված լինելով ես անվանում դավաճան՝ դա արդեն պետական գաղտնիքի հրապարակում է, ու արդեն ինքդ ես ենթարկվում քրեական պատասխանատվության՝ պետական դավաճանության համար։

 

Ավելին՝ 4rd.am