Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը հրավիրվել է ոստիկանություն


Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը հրավիրվել է ոստիկանություն
Մարտ 23 17:39 2023

Տեղեկությունը Tert.am-ին հայտնեց Մարիաննա Մխիթարյանը:

 

Նրա հաղորդմամբ՝ Դրամատիկական թատրոնի անունով սոցիալական ցանցում կեղծ էջ է բացվել, որտեղից, իր հաղորդմամբ, վաճառվել են նաև թատրոնի տոմսեր:

 

«Ես այդ մասին տեղեկացրել էի ոստիկանությանը, հիմա ինձ կանչեցին, գնում եմ ոստիկանություն՝ ավելի մանրամասն բացատրություն տալու համար»,- ասաց Մխիթարյանը: