Ինքս ինձ մարտահրավեր եմ նետում. Ջեյ Լոն խոստովանել է, որ արթնանում է 4:45-ին՝ լուսադեմին մարզվելու համար (լուսանկարներ)


Ինքս ինձ մարտահրավեր եմ նետում. Ջեյ Լոն խոստովանել է, որ արթնանում է 4:45-ին՝ լուսադեմին մարզվելու համար (լուսանկարներ)
Մարտ 23 09:06 2023

Երգչուհի, դերասանուհի, պարուհի Ջենիֆեր Լոպեսը միշտ գեղեցիկ տեսք ունի, սակայն աստղը երբեք չի թաքցրել, որ դրա համար շատ ջանք է գործադրում։ Նա կանոնավոր, քրտնաջան մարզվում է և ուշադիր հետևում իր սննդակարգին, գրում է Daily Mail-ը:

«Գաղտնիք չէ, որ ֆիթնեսն իմ կյանքի ամենակարևոր մասն է: Եվ ինձ թվում է, որ մարզումների և հոգեկան առողջության միջև անքակտելի կապ կա»,- իր մտքերով կիսվել է Լոպեսը:

Աստղը մանրամասնել է, որ սկսում է մարզվել լուսադեմին՝ ժամը 4:45-ի սահմանում, երբ դրսում դեռ մութ է։ Եվ նա հավատարիմ է մնում այս կանոնին, որքան էլ որ զբաղված, գերհագեցած օր իրեն սպասվի։ 

«Ես ինքս ինձ մարտահրավեր եմ նետում»,- բացատրել է Լոպեսը:

«Նա գալիս է մարզվելու անկախ ամեն ինչից: Նա լրջորեն է վերաբերվում ժամանակին, ճանաչում է իր մարմինը և գիտի՝ ինչ է իրեն պետք: Նա գիտի, որ մարզվելու ժամանակ պետք է շատ քրտնաջան աշխատել», - պատմել է Լոպեսի մարզիչ Թրեյսի Անդերսոնը:

Բրիտանական պարբերականը հավելում է, որ ըստ MentalHealth.org-ի՝ հետազոտությունը ցույց է տալիս, որ այն մարդիկ, որոնք կանոնավոր կերպով մարզվում են, հոգեկան առողջության և հուզական բարեկեցության տեսանկյունից գտնվում ենավելի լավ վիճակում, ինչպես նաև ունեն ավելի քիչ հոգեկան շեղումներ:

«Մարզվելը կարծես թե նվազեցնում է հոգեկան հիվանդությունների զարգացման ռիսկը։ Դա նաև օգնում է ընկճախտի (դեպրեսիա) և անհանգստության զգացողության բուժմանը», - ասվում է հետազոտության արդյունքներում:

Wake up time: She gets up at 4:45AM to exercise. 'I think there's a positive correlation between exercise and mental health,' she said; the clock was seen in the video for her new BodyArmor adHot look: Jennifer Lopez exercises every day not just to look great on a red carpet but also to feel good about herself she told UsWeekly on Wednesday; seen in 2022A fit female on the floor: The 53-year-old Shotgun Wedding actress spoke about how moving her body helps her mental healthShe has to work out for her career too: 'I'm always evolving and looking for things that keep me excited and motivated,' she explained. 'I'm not afraid to challenge myself, so I'm open to pushing myself, which is what I'm doing right now as I rehearse for my new album, [This Is Me¿ Now], coming out this summer'Muscular: The Bronx-born babe was promoting BodyArmor Lite for the new Choose More campaign which she stars in