Պենտագոնը Հայաստանի ԱԱԾ-ին 13 ամենագնաց կնվիրի


Պենտագոնը Հայաստանի ԱԱԾ-ին 13 ամենագնաց կնվիրի
Մարտ 23 08:25 2023

Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալությունը «Զանգվածային ոչնչացման զենքի տարածման կանխարգելման» ծրագրի շրջանակներում Հայաստանին որպես նվիրատվություն կտրամադրի մի շարք տեխնիկական սարքավորումներ, 13 ամենագնաց մեքենաներ և դրանց պահեստամասեր։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգից։ 

 

 

Ներկայացված նախագծի համաձայն, նշված գույքն ամրացվելու է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը` սահմանապահ զորքերի կողմից իրենց առջև դրված խնդիրների առավել արդյունավետ լուծման նպատակով:

 

Նախագծն արժանացել է կառավարության հավանությանը, իսկ առաջիկայում կներկայացվի խորհրդարանի վավերացմանը: