ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Մերձբալթյան երկրներ


ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Մերձբալթյան երկրներ
Մարտ 23 07:17 2023

Մարտի 27-31-ն ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այց կկատարի Լատվիայի Հանրապետություն, Լիտվայի Հանրապետություն և Էստոնիայի Հանրապետություն: Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից։

Այցի շրջանակներում ԱԽ քարտուղարն աշխատանքային հանդիպումներ կունենա Ռիգայում, Վիլնյուսում և Տալլինում: