«Հինգերորդ շարասյան» վերաբերյալ թեզն անընդունելի է. պատերազմի ժամանակ այդպիսի ակնարկ անգամ չի եղել Դավիթ Տոնոյան


«Հինգերորդ շարասյան» վերաբերյալ թեզն անընդունելի է. պատերազմի ժամանակ այդպիսի ակնարկ անգամ չի եղել Դավիթ Տոնոյան
Մարտ 23 06:16 2023

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն արձագանքել է վարչապետի վերջին մամուլի ասուլիսում «5-րդ շարասյան» մասին հնչած հայտարարությունը մեկնաբանելու լրատվամիջոցների խնդրանքին։ Փաստաբանական խումբը ստացված հարցերը միավորել է մեկում։

Հարցին, թե պատերազմի ընթացքում կամ դրա ավարտից հետո Փաշինյանը Ձեզ երբեւէ ասե՞լ է, որ զինված ուժերում «հինգերորդ շարասյուն» կա, նա պատասխանել է. «Ոչ, այդպիսի ակնարկ անգամ չի եղել: «Հինգերորդ շարասյան» վերաբերյալ ներգցված թեզը եւ դրա քննարկումն անընդունելի են ինձ համար, քանի որ այն ՀՀ զինված ուժերում պառակտում մտցնող քաղաքական շահարկում է:

Նաեւ չգիտեմ՝ ՀՀ վարչապետը որեւէ շարասյան գոյության ապացույց ունի, թե ոչ, բայց, եթե չեմ սխալվում, հայտարարել է, որ իր գնահատականները հիմնված են փաստերի վրա:

Համոզված եմ, որ պետք է դադարեցնել նշված քաղաքական շահարկման հանրային քննարկումը եւ սպասել իր նշած փաստերի հրապարակմանը՝ հաշվի առնելով նաեւ նոր ռազմական գործողությունների վերսկսման լիովին հավանական լինելը: