Մեղրիում` ռուսական սահմանապահ զորամասի հրաձգարանում, իրականացվելու են պլանային պայթեցման աշխատանքներ


Մեղրիում` ռուսական սահմանապահ զորամասի հրաձգարանում, իրականացվելու են պլանային պայթեցման աշխատանքներ
Մարտ 23 02:01 2023

Մեղրիի համայնքապետարանը բնակիչներին տեղեկացնում է, որ մարտի 23-ից մինչև մարտի 24-ը ներառյալ ռուսական սահմանապահ զորամասի հրաձգարանում իրականացվելու են պլանային պայթեցման աշխատանքներ:

«Պայթյունների ձայներ լսելու դեպքում հորդորում ենք հանրության շրջանում չառաջացնել անհարկի խուճապ»,- հայտնում են համայնքապետարանից: